Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը նավթի արդյունահանման ոլորտում կարող է առաջ անցնել Սաուդյան Արաբիայից և Ռուսաստանից

12:10, հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ը նավթի արդյունահանման ոլորտում կարող է առաջ անցնել Սաուդյան Արաբիայից և Ռուսաստանից

2018թ. ԱՄՆ-ի նավթի արդյունահանումը, ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության կանխատեսումների համաձայն, կգերազանցի 10 միլիոն բարելը: Փորձագետները չեն բացառում, որ աճը կարող է ավելի շատ լինել:

Նավթի գների ընթացիկ մակարդակի պահպանման դեպքում ԱՄՆ-ը կարող է առաջ անցնել Ռուսաստանից՝ զբաղեցնելով սև ոսկու արդյունահանման ոլորտում առաջին տեղը:

ԱՄՆ-ը մտադիր է 2018թ. շարունակել նավթի արդյունահանումը: ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվության վարչության (EIA) կանխատեսումների համաձայն՝ 2018թ. կեսերին նավթի արդյունահանման մակարդակը կարող է հասնել 10 միլիոն բարելի: «Այդ թիվը 1970թ. ի վեր ամենաբարձր ցուցանիշը կդառնա»,- ասվում է EIA-ի վերջին կանխատեսումներում:

Ընդ որում, Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը չեն բարձրացնի նավթի արդյունահանման ծավալները, քանի որ արդյունահանման նվազեցման հարցով համաձայնության են հասել:

EIA-ն ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ծավալների աճը բացատրում է, առաջին հերթին, Մեքսիկական ծոցում արտադրության աճով:

4654 | 0
Facebook