Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում, Տաշիր, Հրազդան քաղաքներում առկա է մերկասառույց

10:25, հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում, Տաշիր, Հրազդան քաղաքներում առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դեկտեմբերի 14-18-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում, Լոռու մարզի Տաշիր, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում և Ստեփանավանից Վանաձոր քաղաք տանող ավտոճանապարհի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

2469 | 0
Facebook