Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Մալաթիայի պրինցն» ու իր մուրազ ավտոները». «Հրապարակ»

10:10, հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
«Մալաթիայի պրինցն» ու իր մուրազ ավտոները». «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի երիտասարդ ղեկավար, իր սելֆիներով ու սիմպոզիումներով հայտնի Արտակ Ալեքսանյանը, ով 2011թ-ից «համեստ» աշխատավարձով աշխատել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում` որպես վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, իսկ 2013թ. նշանակվել նույն շրջանի ղեկավար, հսկայական ունեցվածքի տեր է: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նրա ներկայացրած գույքի և եկամուտների 2017թ. տարեկան հայտարարագրում առկա է չորս մարդատար ավտոմոբիլային տրանսպորտային միջոց՝ TOYOTA COROLLA 1.6 , BENTLEY MULSANNE 6.8L, ROLLS-ROYCE GHOST, BMW X6 5.0 I, ինչպես նաեւ բեռնատար (բեռնաուղևորատար) ավտոմոբիլային տրանսպորտի միջոց՝ FORD TRANSIT FT100 2.5TD: Նշված տրանսպորտային միջոցներից առնվազն երկուսը գերթանկարժեք են և «մուրազ»՝ շատ ավտոսիրողների համար:

Ալեքսանյանը հայտարարագրել է նաև 368 000. 000.00 դրամ բաժնետոմս, որպես դրամական միջոց՝ 180 մլն դրամ, 1 մլն 250 հազար ԱՄՆ դոլար, 620 հազար եվրո: Ուշագրավ է, որ նա որպես եկամուտ հայտարարագրել է աշխատավարձը՝ 1 մլն 433 հազար 883 դրամ: Թե որտեղ է կրտսեր Ալեքսանյանը յուրացրել քիչ աշխատավարձով ահռելի ունեցվածք կուտակելու հմտությունները, թերեւս կարելի է կռահել՝ բիզնես դասեր տվող հորեղբոր՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մոտ: Նշենք նաև, որ Մալաթիա-Սեբաստիայի 29-ամյա «պրինցի» հետ փոխկապակցված անձի՝ նրա կնոջ հայտարարագիրը ներկայացված չէ հանձնաժողովում: Կրտսեր Ալեքսանյանն ամուսնացած է գործարար, նախկին պատգամավոր Գրիգորի Մարգարյանի՝ Բելաջիոյի Գրիշի դստեր հետ:

Մանրամասները՝ թերթի համարում:

6518 | 1
Facebook