Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Մաեստրոյի հումորը սահման չի ճանաչում. «Բարի գալուստի բարին հանեք». «Հրապարակ»

09:50, հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Մաեստրոյի հումորը սահման չի ճանաչում. «Բարի գալուստի բարին հանեք». «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մաեստրո Գալուստ Սահակյանի հումորը սահման չի ճանաչում։ Մոտ 7 տարի առաջ, երբ ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում նրա գլխավորած խորհրդարանական պատվիրակությունն Իրան պաշտոնական այց է կատարել, նրանց դիմավորել են հայերեն «Բարի գալուստ» պաստառով։ Գրիգորիչն առանց ավելորդ համեստության դիտողություն է արել․ ««Բարի»-ն ավելորդ է»։

Երեկ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք՝ եղե՞լ է նման պատմություն, նա խորհրդավոր ժպտաց ու ասաց․ «Դա շատ վաղուց էր, Պարսկաստանում, անցած-գնացած պատմություն է»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

4717 | 1
Facebook