Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 18 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

Երևանի քաղաքապետարանը 34 մլն դրամով 2017 թվականի «Տոյոտա» ավտոմեքենաներ է գնել. «ՀԺ»

09:55, հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Երևանի քաղաքապետարանը 34 մլն դրամով 2017 թվականի «Տոյոտա» ավտոմեքենաներ է գնել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Երևանի քաաքապետարանն այս տարի թվով 3 հատ «Տոյոտա Քեմրի» տեսակի ավտոմեքենա է գնել: Armtimes.com-ը քաղաքապետարանի կնքած պայմանագրերի ուսումնասիրությունից պարզեց, որ «Տոյոտա Երևան» ընկերության հետ պայմանագիրը կնքվել է այս տարվա հունիսի 6-ին:

Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 34 միլիոն 920 հազար դրամ, իսկ ամեն մեքենայի համար քաղաքապետարանը վճարել է 11 միլիոն 640 հազար դրամ:

«Տոյոտա Քեմրի» մեքենաների տեխնիակակն բնութագրում կարդում ենք, որ գնված մեքենաները եղել են 2017 թվականի արտադրության: Շարժիչի ծավալը 2.5 լիտր, հզորությունը 181 ձիաուժ, իսկ վառելիքի ծախսը՝ 5.9 լիտրից 11 լիտր 100 կիլիոմետրին: Ի դեպ, գնված մեքենաներից երկուսը սեւ մետալիկ գույնի են, մեկը՝ սպիտակ մետալիկ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

2563 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am