Կանադայի Սասկաչևան նահանգի հյուսիսային հատվածում գտնվող Ֆոնդ դյու Լաք քաղաքում West Wind Aviation ավիաընկերությանը պատկանող ինքնաիթռ է կործանվել, հաղորդում է CBC-ը:
Նշվում է, որ ինքնաթիռում 22 ուղևոր և անձնակազմի 3 անդամ է գտնվել:
Տեղի իշխանությունների տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել ինքնաթիռի թռիչքից անմիջապես հետո: Իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ դեպքի հետևանքով զոհեր չկան, սակայն մի քանի մարդ վնասվածքներ է ստացել: