Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արթիկի և Սիսիանի ավտոճանապարհներին տեղ - տեղ մերկասառույց է

20:30, չորեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2017 թ.
Արթիկի և Սիսիանի ավտոճանապարհներին տեղ - տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Արթիկի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ - տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

3363 | 0
Facebook