Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 18 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

ՀԿ-ները պահանջում են անհապաղ դադարեցնել Անդրիաս Ղուկասյանի քրեական հետապնդումը

16:40, չորեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2017 թ.
ՀԿ-ները պահանջում են անհապաղ դադարեցնել Անդրիաս Ղուկասյանի քրեական հետապնդումը

Իրավապաշտպան կազմակերպություններն Անդրիաս Ղուկասյանի գործի կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

Եվրոպական Միության հետ համագործակցության պայմանագրի ստորագրումը հանրության շրջանում հավանության և ոգևորության ալիք բարձրացրեց, ինչը Հայաստանի Հանրապետության համար շատ հազվադեպ և հատկանշական երևույթ է։

Քաղաքացիական հասարակության սպասումները այս փաստաթղթից առաջին հերթին արտացոլում են երկրի քաղաքացիների ձգտումը վայելել Եվրոպայի ազատ ժողովուրդներին հասու քաղաքացիական ազատությունները, իրավահավասարությունը, թափանցիկ և հաշվետու կառավարումը, և մենք չենք կարող սահմանափակվել համագործակցության զուտ տնտեսական կամ աշխարհաքաղաքական հարցերով։ Առաջնայնությունների հակառակ դասավորումը կնշանակեր խորապես հիասթափեցնել մեր հանրությանը, հատկապես՝ դրա ամենա ակտիվ, գործունյա մասը, ինչը պատմական հետևանքներ ունեցող սխալ կլիներ։

Մեր պատկերացմամբ եվրոպական արժեքները անհամատեղելի են քաղաքական մոտիվներով մարդկանց հետապնդման, կանխորոշված դատավճռով դատավարությունների, պետական մակարդակով հրահրված զրպարտության ու ճնշումների ալիքին, ինչը, ցավոք, Հայաստանում դարձել է նորմա, իշխանության վարվելաձևի առօրյա դրսևորում։ Քաղբանտարկյալների առկայությունը, որոնց թվին և պատկանում է նաև Անդրիաս Ղուկասյանը, և քաղաքական պատճառներով հալածանքների քողարկման նպատակով իշխանությունը դիմում է անցյալ դարի պատմության ամենամութ էջերին հատուկ հնարքների և զեղծարարությունների։ Դա ողջ խայտառակ ակնհայտությամբ երևում է Անդրիաս Ղուկասյանի գործում։

Սկսած նախնական փուլից, բացահայտ կեղծվում են փաստերը, մեղադրական վարկածը հերքող նյութերը բացառվում են, բոլոր տեսակի պրոցեդուրալ օրինական պահանջները մերժվում են, փաստագրված հոգեկան խանգարումներով և դատվածություններով անձինք ներգրավվում են որպես մեղադրանքի հիմնական վկաներ, ոստիկանության աշխատակիցները բանականությանը և փաստերին անհամապատասխան ցուցմունքներ են տալիս, պաշտապանների ազատ գործունեությունը խոչընդոտվում է ՝ սա քաղաքական հալածանք իրականացնելու և միաժամանակ դրա բնույթը կոծկելու հայտնի միջոցներ են, որոնց հետագա կիրառումը վարկաբեկում է Հայաստանում եվրոպական համագործակցության, եվրոպական արժեքների գրավչությունը։

Սա հենց այն դեպքերից է, երբ Հայաստանի քաղաքացին իր վրա պիտի զգա Եվրամիության հետ համագործակցության պայմանագրի հետ կապված դրական փոփոխությունները, համեմատ բռնատիրական, կամ, այսպես կոչված «հիբրիդ» վարչակարգերի պարտադրած կանոնների։

Թվարկված փաստերը և հանգամանքները անհրաժեշտ են դարձնում իրականացնել դրանցից բխող գործնական քայլեր, ուստի պահանջում ենք անհապաղ դադարեցնել Անդրիաս Ղուկասյանի քրեական հետապնդումը և դիմում ենք Ձեզ Մարդու Իրավունքներին առնչվող այս հարցում ազդեցություն գործադրելու կոչով։ Դա անշուշտ Հայաստանի քաղաքացիների համար դրական և հուսադրող ազդակ կհանդիսանա Եվրոպական համագործակցության ընկալման հարցում։

Լևոն Բարսեղյան, «ԱՍՊԱՐԵԶ» լրագրողների հասարակական կազմակերպություն

Ավետիք Իշխանյան, Հայաստանի Հելսինկյան Կոմիտե

Ստեփան Դանիելյան, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոն

Հայկուհի Հարությունյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Արթուր Սաքունց, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Հովսեփ Խուրշուդյան, «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ

Վարդան Հարությունյան, Իրավունքի և Ազատաության կենտրոն ՀԿ

1636 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am