Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի դիրքորոշումը Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ չի համընկնում Մոսկվայի դիրքորոշման հետ: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. տեղեկացնում է РИА Новости-ն:
«Մենք գիտենք այդ դիրքորոշումը, և տվյալ դեպքում այն չի համընկնում մեր դիրքորոշման հետ»,- ասել է նա` հավելելով, որ Ռուսաստանի դիրքորոշումը բոլորին քաջ հայտնի է:
Ավելի վաղ Էրդողանը կոչ էր արել մուսուլմանական երկրներին` ճանաչել Երուսաղեմը` որպես Պաղեստինի մայրաքաղաք: