Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիան հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայի ուղղությամբ՝ ոստիկանական բաժանմունքի վրա: Ինչպես հաղորդում է Reuters-ը, հարձակման հետևանքով զոհվել է 39, վիրավորվել ավելի քան 100 մարդ: Հարվածի պահին ոստիկանական բաժանմունքում Եմենի կառավարական ուժերին հավատարիմ 180 զինվորական է եղել: