Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայ նկարիչներ. Հակոբ Կոջոյան

19:10, չորեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2017 թ.
Հայ նկարիչներ. Հակոբ Կոջոյան

Հայ անվանի նկարիչ Հակոբ Կոջոյանը ժամանակակից հայկական գրքային գրաֆիկայի հիմնադիրն է: Կոջոյանը դեռ փոքր տարիքից զբաղվել է ոսկերչությամբ, զարդանախշությամբ, որն էլ եղավ նրա գրաֆիկայի հիմնական ոճը:

Այսօր նկարչի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1883-ին` Ախլցխայում, իսկ մանկությունն անցել է Վլադիկավկազում: Կոջոյանի աշխատանքները ցուցադրված են Լենինգրադի, Կիևի ռուսական թանգարաններում, Մոսկվայի «Արևելքի ժողովրդների» թանգարանում և մեր Ազգային պատկերասրահում: Կոջոյանի ձեռագրին են պատկանում «Սասնա ծռեր» հայկական էպոսը, Թումանյանի «Փարվանան», Սայաթ-Նովայի երգերի ժողովածուն և այլն: Նա ստեղծել է արծաթե իրերի նմուշներ, նաև կերամիկայի և հախճապակու վրա է աշխատել: Այդ ոլորտում նկարչի արվեստն իր դրոշմն է թողել հետագա սերունդների ստեղծագործական ճաշակի վրա:

«Նա եզակի էր ևʹ գունանկարում, ևʹ գրաֆիկայում, ևʹ կատարման ձևի մեջ: Նրա գեղանկարչությունն ունի հիանալի գույն. ոսկեգույնի ու նարնջագույնի համադրումը կապույտի հետ կտավին տալիս է թարմություն և մենք հիմա էլ, երբ Կոջոյանի կտավներին ենք նայում, թվում է, թե հենց այսօր արված աշխատանք է... ևʹ օդը, ևʹ գունային թարմությունը»,- այսպես է բնորոշում Հակոբ Կոջոյանին նկարիչ Վիկտոր Հովհաննիսյանն, ում խոսքով` Կոջոյանի ներդրումը մեծ դեր ունի հայ նկարչության մեջ:

Կոջոյանն աշխատել է մինչև կյանքի վերջին օրերը: Հակոբ Կոջոյանը կյանքի վերջին օրերին փորձում էր կտավին հանձնել Անիի ավերակները: Նա հեռացավ՝ առանց ավարտելու վերջին ստեղծագործությունը, որն այսքան տարի անց պահվում է այնպես, ինչպես թողել էր վարպետը:

Հայ նկարիչներ. Հակոբ Կոջոյան
Հայ նկարիչներ. Հակոբ Կոջոյան
Հայ նկարիչներ. Հակոբ Կոջոյան
Հայ նկարիչներ. Հակոբ Կոջոյան
Հայ նկարիչներ. Հակոբ Կոջոյան
Հայ նկարիչներ. Հակոբ Կոջոյան
Հայ նկարիչներ. Հակոբ Կոջոյան
Հայ նկարիչներ. Հակոբ Կոջոյան
Հայ նկարիչներ. Հակոբ Կոջոյան
Հայ նկարիչներ. Հակոբ Կոջոյան
Հայ նկարիչներ. Հակոբ Կոջոյան
Հայ նկարիչներ. Հակոբ Կոջոյան
17372 | 0
Facebook