Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դեղատան աշխատողներն առաջարկեցին ելակի համովը». պահպանակով կարտոֆիլ՝ Աժ դարպասների վրա

15:30, չորեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2017 թ.
«Դեղատան աշխատողներն առաջարկեցին ելակի համովը». պահպանակով կարտոֆիլ՝ Աժ դարպասների վրա

ՀՀԿ-ական պատգամավորներ Հակոբ Հակոբյանի ու Խոսրով Հարությունյանի աղմկահարույց հայտարարությունների դեմ բողոքի ակցիա իրականացնող ՀԺԿ անդամ Գրիշա Վիրաբյանն այսօր պահպանակով կարտոֆիլ է կախել ԱԺ ցանկապատից: «Դեղատանն աշխատող աղջիկները երբ իմացան ինչի համար եմ առնում, առաջարկեցին ելակի համով պահպանակ, որպեսզի բավականությունն ավելի լավ լինի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբ) հայտարարել էր, որ թանկացումն աղքատների վրա չի ազդում, աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց։

Գործընկերոջը չէր զիջել նաև նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Վերջինը մասնավորապես ասել էր. «Պատկերացրեք՝ կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա եթե միսը թանկ է կամ էժան, ինքը միևնույն է գումար չունի միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել»:

Տեսանյութն՝ «Առաջին լրատվական»-ի
15445 | 4
Facebook