Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինքը ձեթ ծախող ա, կարագ ծախող չի». Սարոյանն՝ Ալեքսանյանի մասին

15:00, չորեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2017 թ.
«Ինքը ձեթ ծախող ա, կարագ ծախող չի». Սարոյանն՝ Ալեքսանյանի մասին

«Որ դուք չխառնեք, մեր հարաբերությունները լավ կլինեն»,- դիմելով լրագրողներին՝ ասաց Սամվել Ալեքսանյանն՝ անդրադառնալով իր և գեներալ Սեյրան Սարոյանի լարված հարաբերությունների մասին մամուլի հրապարակումներին:

Ըստ «Հրապարակ»-ի՝ Սարոյանի և Ալեքսանյանի հարաբերությունները թարսվել են։ Ալեքսանյանը «քաշել» է գեներալին և նրա գործարանի օղին չի տարել Քրդստան, քանի որ խփում է իր բիզնեսին։

«Էդ սաղ սուտ բաները դուք եք գրում»,- նշեց նա:

Երբ լրագրողները թանկացումների մասին հարց էին տալիս Ալեքսանյանին, նիստերի դահլիճից դուրս եկավ նաև Սարոյանն ու մոտենալով նրանց՝ ասաց. «Ինքը ձեթ ծախող ա, կարագ ծախող չի»:

5789 | 0
Facebook