Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հաճախորդը 6 ամսական հղի էր, բայց՝ անտեղյակ». հարցազրույց Պավել Սոցկիյի հետ

20:35, չորեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2017 թ.
«Հաճախորդը 6 ամսական հղի էր, բայց՝ անտեղյակ». հարցազրույց Պավել Սոցկիյի հետ

Մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկիյը, հայտնի մանկաբարձ-գինեկոլոգ Օլգա Սոցկայայի որդին, տեսնելով մոր աշխատանքը, միշտ ոգևորվել է նոր կյանք պարգևելու գաղափարով: «Երբ առաջին անգամ այցելեցի ծննդատուն, ինձ ոգևորեց այն միտքը, որ այս մասնագիտությունն անմիջապես կապված է երեխայի լույս աշխարհ գալու հետ: Տեսա առաջին ծննդաբերությունն ու առաջինը, որ ինձ գրավեց այն էր, որ կարելի է մարդկանց օգնել ու տարատեսակ խնդիրների դեպքում հասցնել նպատակին. արդյունքում լույս աշխարհ գա նոր մարդ»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց բժիշկը: Արդեն 15 տարի է, ինչ նրա համար սա ոչ թե մասնագիտություն է, այլ` ապրելակերպ: Պավել Սոցկիյն ամեն հաճախորդի պարտադիր դիմավորում է ժպիտով:
     Աշխատանքային տարիների ընթացքում բժիշկն առանձնացրեց յուրահատուկ մի դեպք, երբ զույգը դիմել էր 10 տարվա անպտղության խնդրով. «Բավականին լուրջ խնդիրներ ունեին և երկարատև աշխատելու ընթացքում, որը ձգվեց երկու տարի, կինը բնական ճանապարհով հղիացավ: Հետաքրքիրն այն է, որ այդ երկու տարվա ընթացքում միասին բավական երկար ճանապարհ անցանք, այդ բարդությունները տեսնելով և անընդհատ նույն պատասխանը լսելով զույգը չհիասթափվեց, հավատաց բժշկին ու ձգտեց, և արդյունքում լույս աշխարհ եկավ իրենց երկար սպասված զավակը:

«Հաճախորդը 6 ամսական հղի էր, բայց անտեղյակ». հարցազրույց Պավել Սոցկիյի հետ
«Հաճախորդը 6 ամսական հղի էր, բայց անտեղյակ». հարցազրույց Պավել Սոցկիյի հետ

Գինեկոլոգին այցելելու կուլտուրան վերջին տարիներին զարգացել է...
     Վերջին տարիներին Հայաստանում զարգացել է գինեկոլոգին այցելելու կուլտուրան: Բժշկին դիմելիությունը բավականին ակտիվ է: Դա պայմանավորված է նրանով, որ մարդիկ, մանավանդ` երիտասարդ սերունդն, ավելի շատ են օգտվում համակարգչից, փորձում են կրթված լինել: Յուրաքանչյուր 6 ամիսը մեկ կամ գոնե տարին մեկ անգամ պրոֆիլակտիկ այցելում են: Բայց կան նաև կանայք, ովքեր դիմում են միայն խնդիրների դեպքում, այդ տոկոսն էլ է բավականին բարձր: Կարելի է ասել` տոկոսային հարաբերությամբ հավասար են:
     Օրիորդներն ավելի հաճախ դիմում են ուլտրաձայնային հետազոտության, փոքր կոնքի օրգանների, ձվարանների հետ կապված խնդիրների դեպքում, կամ, եթե ցիկլի հետ կապված որոշակի շեղումներ են նկատում: Հղիանալուց առաջ շատ կարևոր է բժշկին այցը, քանի որ մինչև հղիանալը պետք է հասկանալ՝ ինչ խնդիրներ կան: Կինը պետք է որոշակի նշանակումներ ստանա. ֆոլաթթու և վիտամիններ, որոնք կամրացնեն ու կնախապատրաստեն օրգանիզմը, հղիությունը կդարձնեն ավելի սահուն և ռիսկերը կնվազեն: Սակայն այս պարագայում կանայք շատ չեն դիմում՝ մտածելով, որ եթե ամեն ինչ լավ է, գանգատներ չկան, ապա հղիության հետ կապված էլ խնդիրներ չեն լինի:

«Հաճախորդը 6 ամսական հղի էր, բայց անտեղյակ». հարցազրույց Պավել Սոցկիյի հետ
«Հաճախորդը 6 ամսական հղի էր, բայց անտեղյակ». հարցազրույց Պավել Սոցկիյի հետ

     Դաշտանի ցիկլի խանգարումներ, ձվարանների հետ կապված խնդիրներ, կիստաներ. գինեկոլոգին այցելող կանանց գանգատները շատ տարբեր են...
     Գինեկոլոգին այցելող կանանց գանգատները տարբեր են: Երիտասարդ կանայք հիմնականում դիմում են դաշտանի ցիկլի խանգարումների, ձվարանների հետ կապված խնդիրների, կիստաների, պաթոլոգիկ արտադրության դեպքում: Բարձր տարիքի կանայք, ովքեր արդեն կլիմաքսի մեջ են, կամ դեռ նոր են այդ ճանապարհին, բացի պրոֆիլակտիկ ստուգումներից դիմում են պապ-քսուկ հանձնելու, ինչպես նաև իջեցման խնդիրներով են շատ դիմում, երբ մեզը չեն կարողանում պահել: Այն հիմնականում հետծննդաբերության հետևանքով է առաջանում, որի ընթացքում տեղի է ունենում մկանային ապարատի թուլացում. հեշտոցի առաջնային և հետին պատը թուլանում է, և կինը չի կարողանում մեզը պահել: Կամ աղին ամբողջությամբ չի դատարկվում, որի հետևանքով առաջանում են տարատեսակ անհարմարություններ, որոնք կնոջ կյանքի որակը նվազեցնում են:
     Ինչ վերաբերում է մանկաբարձությանն, ավելի շատ են ռիսկային հղիությունները, բարձր տոկոս են կազմում մակարդելիության հետ կապված խնդիրները, վիժումները, չզարգացող հղիությունները, տոքսիկոզը և այլն: Հայաստանում առավել տարածվածներից են նաև հորմոնալ համակարգի հետ կապված խնդիրները` մազակալում, ձվարանային հորմոնների խնդիրներ և այլն:
     Այս ամենից խուսափելու համար պետք է մինչև հղիանալը պրոֆիլակտիկ հետազոտվել: Եթե կինը ժամանակին դիմի և որոշակի ինֆորմացիա ունենա իր օրգանիզմի մասին, կարելի է խուսափել հետագա բարդությունից:
«Հաճախորդը 6 ամսական հղի էր, բայց անտեղյակ». հարցազրույց Պավել Սոցկիյի հետ
«Հաճախորդը 6 ամսական հղի էր, բայց անտեղյակ». հարցազրույց Պավել Սոցկիյի հետ

     Եթե համեմատենք դրսի հետ, մեզ մոտ գնային քաղաքականությունը բարձր չէ...
     Գնային քաղաքականության մասին խոսելիս պետք է նշեմ, որ չեմ կիսում այն կարծիքը, թե Հայաստանում բժշկական ծառայությունների գները բարձր են: Եթե մենք համեմատենք Եվրոպայի կամ Միացյալ Նահանգների հետ, միանշանակ այնտեղ ավելի բարձր է և մարդիկ առանց ապահովագրության ընդհանրապես չեն կարողանում օգտվել: Դրա վառ ապացույցն այն է, որ հազարավոր մարդիկ դրսից գալիս են այստեղ հետազոտվելու և բուժվելու նպատակով: Հայաստանում չկա հստակ գնային քաղաքականություն, սակայն կան ծրագրեր, պետպատվերներ և պոլիկլինիկաներ, որտեղից այն մարդիկ, ովքեր հնարավորություն չունեն, կարող են օգտվել: Միանշանակ, այնտեղ ևս կան լավ մասնագետներ, ուղղակի կարծրատիպեր կան, որ պոլիկլինիկայում պետք է քիչ գրագետ բժիշկ լինի, քան` հիվանդանոցում: Դա թյուր կարծիք է, ամենալավ բուժհաստատությունում կարող է ոչ այդքան գրագետ և լավ մասնագետ լինել: Դա շատ հարաբերական է:
«Հաճախորդը 6 ամսական հղի էր, բայց անտեղյակ». հարցազրույց Պավել Սոցկիյի հետ
«Հաճախորդը 6 ամսական հղի էր, բայց անտեղյակ». հարցազրույց Պավել Սոցկիյի հետ

     Առողջ կին` առողջ սերունդ...
     Առողջ կին` առողջ սերուն. խորհուրդ կտամ հայ կանանց հետևել իրենց առողջությանը, ոչ թե միայն խնդիրների դեպքում դիմել, այլ նաև պրոֆիլակտիկ հետազոտություններ անցնել: Արգանդի պարանոցի քաղցկեղից խուսափելու համար բարձր տարիքի կանայք պարբերաբար պետք է հանձնեն պապ-քսուկի անալիզ: Այն կանայք, ովքեր ցիկլի հետ կապված որևէ խանգարում են նկատում, անհապաղ թող դիմեն բժշկի, անցնեն սոնոգրաֆիա, ստուգեն հորմոնալ համակարգը:

Հաճախորդը 6 ամսական հղի էր, բայց անտեղյակ...
     Հաճախորդներից մեկը դիմել էր բժշկին` չիմանալով, որ հղի է: Բավական մեծ էր հղիությունն՝ արդեն 6 ամսական, բայց քանի որ նա գեր էր, հղիությունը տեսանելի չէր: Նա եկել էր հորաքրոջ հետ, մտածում էին՝ որովայնը մեծանում է, որովհետև հորմոնալ խանգարումներ են, ցիկլ վաղուց չէր տեսել: Ուլտրաձայնային հետազոտությամբ պարզեցինք, որ նրա մոտ 6 ամսական հղիություն է: Նրանց համար շատ անսպասելի էր, շատ զարմացան, նույնիսկ հարցրեցին` «Բայց ինչպե՞ս, որտեղի՞ց կարող է հղիություն լինել...»: Ես, իհարկե, ժպտալով պատասխանեցի. «Դա դուք պետք է իմանաք, ես չեմ կարող պատասխանել այդ հարցին»:

«Հաճախորդը 6 ամսական հղի էր, բայց անտեղյակ». հարցազրույց՝ Պավել Սոցկիյի հետ
«Հաճախորդը 6 ամսական հղի էր, բայց անտեղյակ». հարցազրույց՝ Պավել Սոցկիյի հետ


     Զրուցեց` Անի Մնացականյանը

18617 | 0
Facebook