Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հավայի խոսում եք. էդ շքեղ մեքենան Մոսկվայի Ալիկն ա նվեր տվել». Սեյրան Սարոյանը՝ Հայկազ Բաղմանյանի ունեցվածքի մասին

14:25, չորեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2017 թ.
«Հավայի խոսում եք. էդ շքեղ մեքենան Մոսկվայի Ալիկն ա նվեր տվել». Սեյրան Սարոյանը՝ Հայկազ Բաղմանյանի ունեցվածքի մասին

ՀՀԿ-ական պատգամավոր Սերյան Սարոյանը լրագրողների հետ զրույցում խոսելով գեներալ Հայկազ Բաղմանյանի պաշտոնակության մասին ասել է. «Անակնկալ չէր, նա դեռ շուտվամնից էր ուզում դուրս գալ բանակից, ես ասում էի՝ դուրս մի արի... Ի՞նչ չարաշահում, նրա ձեռն ինչ կար, որ չարաշահում աներ: Բանակում մարտական պատրաստակամության համար պատասխանատու մարդ էր, ի՞նչ փող պտի առներ»: Լրագրողի հարցին՝ շքեղ մեքենաների մասին ի՞նչ կասեք, նշեց. «Էդ շքեղ մեքենան Մոսկվայի Ալիկն ա նվեր տվել, հավայի խոսում ես... Մենք խի ընկերություն չունե՞նք, շրջապատ չունե՞նք»:

Հիշեցնենք՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայկազ Բաղմանյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:

5653 | 14
Facebook