Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սարքել եք հոգեկան, այլևս չեմ կարողանում ինձ տիրապետել». Խանդոյանն ու մյուս «ծռերը» լքեցին դահլիճը

13:10, չորեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2017 թ.
«Սարքել եք հոգեկան, այլևս չեմ կարողանում ինձ տիրապետել». Խանդոյանն ու մյուս «ծռերը» լքեցին դահլիճը

«Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստին դատարանն այսօր հետազոտում է մեղադրանքի հիմքում ընկած ապացույցները, հրապարակվում են 14-րդ և 25-րդ հատորներում առկա արձանագրությունները:

«Սասնա ծռեր»-ի անդամ, ամբաստանյալ Արայիկ Խանդոյանն անսպասելիորեն դիմեց նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանին. «Սարքել եք հոգեկան, այլևս չեմ կարողանում ինձ տիրապետել: Դատարան կոչեցյալով դատախազ-մատախազից սկսած` ինձ չստիպեք ցենզուրայից դուրս գալ... ամբաստանյալ բառը չօգտագործվի´: Սա մեր երկիրն է, մենք մեր ազգի պաշտպաններն ենք, մենք տերն ենք մեր երկրի: Ամբաստանյալ բառը վերաբերում է ռեժիմին, ռեժիմին ծախվածներին»,- հայտարարեց նա:

Դատավորն ասաց, որ ինքը լսեց նրա հայտարությունը և իր հերթին կոչ արեց կոռեկտություն դրսևորել:

«Սասնա ծռերից» Գագիկ Եղիազարյանն էլ հայտարարեց, որ չի ցանկանում ներկա լինել և լսել ողջ «բարբաջանքը»` խնդրելով թույլ տալ հեռանալ: Դատարանը մերժեց թե´ Եղիազարյանի, թե´ նրա պաշտպանի միջնորդությունը` դահլիճը լքելու վերաբերյալ: «Իմ իրավունքն է մնալ այստեղ, թե չմնալ: Եթե զինված ապստամբության հանգամանքները քննվեին` կլսեի, բայց հիմա ցանկություն չունեմ ներկա գտնվել այստեղ, ուզում եք բռնի ուժ կիրառեք․․, ես կարող եմ գնալ ներքևի խցում հանգիստ սպասել»:

Դատավորը պատասխանեց, որ դատարանը բռնի ուժ կիրառելու իրավունք չունի` հորդորելով մնալ, հակառակ դեպքում «ուժեղ սանկցիա» կկիրառի:
     Գագիկ Եղիազարյանը անդրդվելի մնաց և վեր կացավ: Նրան հետևեցին նաև մյուս «ծռերը» զայրանալով` «հո չե՞նք գալու հոգեկան հիվանդ դառնանք»:

Այս արարքն ուղեկցվեց դատարանի դահլիճում նստած քաղաքացիների ծափահարություններով:

Դատարանն ստիպված ընդմիջում հայտարարեց:

4727 | 2
Facebook