Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանում կոռուպցիա կոչվածն ուրվական է. իրավապահները լսել են դրա մասին, բայց ոչ ոք չի հանդիպել». Ոսկան Սարգսյան

13:25, չորեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2017 թ.
«Հայաստանում կոռուպցիա կոչվածն ուրվական է. իրավապահները լսել են դրա մասին, բայց ոչ ոք չի հանդիպել». Ոսկան Սարգսյան

Հայաստանի կառավարությունն անընդհատ մեծացնում է վարկային բեռը, որ գերուռճացած պետական ապարատ պահի, պատգամավորները կարողանան արտասահմանյան թանկ գործուղումների գնալ, ԱԺ բյուջեի հաշվին միլիոնավոր դրամների հեռախոսային խոսակցություններ վարել: Իշխանությունը վայելում է երկրային հաճույքներ, երկիրը խրվում է պարտքերի մեջ, ժողովրդին էլ հաշվի առնող չկա: Տեսնում ես՝ 200 հազար դրամ աշխատավարձ ստացող պաշտոնյան 1 միլիոն դոլարանոց տուն է սարքել, 100 հազար դոլարանոց ավտո է քշում: Սովետը քանդվեց, հիմա պաշտոնյաներն ազատ վայելում են թալանածն, իրենց գողացածն էլ կնոջ, զոքանչի վրա գրում: Զարմանալիորեն, մեր պաշտոնյաների կանայք իրենցից հարուստ են ու ձեռներեց: Հայաստանում կոռուպցիա կոչվածն ուրվական է. իրավապահները լսել են դրա մասին, բայց ոչ ոք չի հանդիպել:

5705 | 1
Facebook