Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կանխիկ չունե՞ք, ոչինչ». չինացի մուրացկաններն այժմ բջջային վճարումներ են ընդունում

23:05, շաբաթ, 16 դեկտեմբերի, 2017 թ.
«Կանխիկ չունե՞ք, ոչինչ». չինացի մուրացկաններն այժմ բջջային վճարումներ են ընդունում

Այժմ դուք չեք կարող մուրացկաններից ազատվել հայտնի արտահայտությամբ՝ «կանխիկ չկա»: Չինացի մուրացկաններն սկսել են սմարթֆոններ և QR-կոդեր օգտագործել: Մնում է միայն սկանավորել կոդը ցուցանակի վրա և փողը փոխանցել մուրացկանի հաշվին:

«Կանխիկ չունե՞ք, ոչինչ». չինացի մուրացկաններն այժմ բջջային վճարումներ են ընդունում
«Կանխիկ չունե՞ք, ոչինչ». չինացի մուրացկաններն այժմ բջջային վճարումներ են ընդունում

Նման հմուտ մուրացկաններ են հայտնվել Շանդուն նահանգի Ցզինան քաղաքում: Նրանք հավաքվում են զբոսաշրջիկների շրջանում առավել մեծ ժողովրդականություն վայելող շրջաններ և պահում QR-կոդերով ցուցանակները:

Alipay, WeChat Wallet կամ բջջային վճարման այլ համակարգ ունեցող մարդը կարող է սկանավորել կոդն ու փոխանցում կատարել:

«Կանխիկ չունե՞ք, ոչինչ». չինացի մուրացկաններն այժմ բջջային վճարումներ են ընդունում
«Կանխիկ չունե՞ք, ոչինչ». չինացի մուրացկաններն այժմ բջջային վճարումներ են ընդունում

China Channel ընկերության տեղեկություններով՝ մուրացկաններն ամեն կոդի համար եկամուտ են ստանում տեղական ձեռնարկություններից:

«Կանխիկ չունե՞ք, ոչինչ». չինացի մուրացկաններն այժմ բջջային վճարումներ են ընդունում
«Կանխիկ չունե՞ք, ոչինչ». չինացի մուրացկաններն այժմ բջջային վճարումներ են ընդունում

Ապա այդ ձեռնարկությունները WeChat-ում գրանցված մարդկանց մասին տվյալներ հավաքում և տեղեկությունը վաճառում փոքր բիզնեսի ներկայացուցիչներին, ովքեր, իրենց հերթին, այդ տվյալներն օգտագործում են գովազդի նպատակներով:

Ամեն սկանավորված կոդի համար մուրացկաններն ստանում են 0,1-0,22 դոլար: Հաշվի առնելով 45-ժամյա աշխատանքային շաբաթը՝ նրանք ամսական միջինում վաստակում են 685 դոլար:

8511 | 0
Facebook