Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 18 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

«Հունվարի 1-ից երկրում լուրջ թանկացումներ են սպասվում». ԱԺ-ն ընդունեց Հարկային նոր օրենքը

11:50, չորեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2017 թ.
«Հունվարի 1-ից երկրում լուրջ թանկացումներ են սպասվում». ԱԺ-ն ընդունեց Հարկային նոր օրենքը

«6 կամ 7 ամիսը մեկ Հարկային օրենսգրքում չպետք է փաթեթային փոփոխություններ բերել, որովհետև այդ պայմաններում ձեռներեցները չեն կարող աշխատել»,- «Հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին» նախագծի քվեարկությունից առաջ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

«Սա այն օրենսգիրքն է, որն ուժի մեջ է մտնելու հունվարի 1-ից ու երկրում լուրջ թանկացումներ են սպասվում. հարկային բեռը բոլոր քաղաքացիների համար ավելանալու է»,- շարունակեց «Ելք»-ից Էդմոն Մարուքյանը:

Հավելենք, որ օրենսգրքով նաև առաջարկվում է փոխել հիփոթեքային վարկի տոկոսների փոխհատուցման դրույթը:

Կառավարությունն առաջարկում է, որ այսուհետ բազմաբնակարան շենքի կառուցապատողից բնակարանի այդ համակարգով ձեռքբերման, անհատ ձեռնարկատեր և կազմակերպություն հանդիսացողից բնակելի տուն ձեռք բերելու առավելագույն շեմ սահմանել 55 մլն դրամը: Երկրորդ սահմանափակումն այն է, որ առանձնատուն ձեռք բերելիս, բազմաբնակարան շենքում բնակարան ձեռք բերելիս և պետության համայնքից բնակարաններ ձեռք բերելու գործարքների ժամանակ եկամտային հարկի հետ ստացման, այսինքն, պետության համաֆինանսավորման շեմ է սահմանվում եռամսյակի համար 1.5 մլն դրամը: Նաև այսուհետ՝ 2018-ի հունվարի 1-ից հետո անձն այս համակարգից կարող է օգտվել միայն մեկ անգամ:

Ձայների 61 կողմ, 35 դեմ հարաբերակցությամբ նախագիծն ընդունվեց:

2928 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am