Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 18 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Գեղարքունիքի մարզում 4 հոգի, որից 2-ը՝ դպրոցականներ, թունավորվել են շմոլ գազից

11:35, չորեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2017 թ.
Գեղարքունիքի մարզում 4 հոգի, որից 2-ը՝ դպրոցականներ, թունավորվել են շմոլ գազից

Երեկ՝ դեկտեմբերի 12-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Սևանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Սևանի բաժին հայտնել են, որ «սուր էկզոգեն շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել Չկալովկա գյուղի բնակիչներ՝ 28-ամյա Հասմիկ Գևորգյանը, 10-ամյա Գոհար Գևորգյանը, 45-ամյա Մարինե Կնդոյանը և Նորատուս գյուղի բնակիչ՝ 15-ամյա Գուրգեն Մանուկյանը։ Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են Սևանի Նալբանդյան փողոցի 33 շենքի թիվ 4 հասցեում գտնվող խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազի հետևանքով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ թունավորվածներից Գ. Գևորգյանը սովորում է Չկալովկա գյուղի դպրոցի 5-րդ դասարանում, իսկ Գ. Մանուկյանը՝ Նորատուս գյուղի դպրոցի 10-րդ դասարանում։

2554 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am