Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հասկանալի ա, որ նախարարը պապիլոմայի պատվաստանյութի տակ ա մնացել, բայց հանուն մի քանի գրոշի՝ արժե՞ր ջահելության 1/4-ին անբարոյական հանել». Տիգրան Քոչարյան

12:05, չորեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2017 թ.
«Հասկանալի ա, որ նախարարը պապիլոմայի պատվաստանյութի տակ ա մնացել, բայց հանուն մի քանի գրոշի՝ արժե՞ր ջահելության 1/4-ին անբարոյական հանել». Տիգրան Քոչարյան

Օրեր առաջ «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, օգատատերերից մեկը հարց ուղղեց Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին, որ եթե աղջիկ ունենայիք, «Գարդասիլ» պատվաստանյութով կպատվաստե՞իք, նախարարը պատասխանեց` պարտադիր: Հարցին` ինչո՞ւ է ընտրվել հենց 13 տարեկանը, նախարարն ասաց. «13 տարեկանում պատվաստելու տրամաբանությունը հիմնականում այն է, որ այն պետք է կատարվի մինչև առաջին սեռական փորձը, երբ դեռ վիրուսը չի հանդիպել, իսկ Հայաստանի տարածքում հարցումները ցույց են տալիս, որ մինչև 15 տարեկան աղջիկների 25%-ն ունեն այդ փորձը: Հետևաբար, որպեսզի մաքսիմալ արդյունք ստանանք, վերցրել ենք այդ տարիքը` 13 տարեկանը: Այդ տարիքը համահունչ է համաշխարհային կազմակերպության 12-14 տարեկան հասակում պատվաստելուն, ինչը և կիրառվել է Հայաստանում»:

Ի դեպ, Լևոն Ալթունյանի այս հայտարարությունը, թե Հայաստանում մինչև 15 տարեկան աղջիկների 25%-ը սեռական փորձ ունի, մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում: Քաղտեխնոլոգ Տիգրան Քոչարյանը «Ֆեյսբուք»-ում գրառում է արել` նշելով, որ Առողջապահության նախարարը հերթական անգամ «դուրս է տվել»։ «Համաձայն նախարարի` 13-15 տարեկան աղջիկների հալալ 25 տոկոսն արդեն սեքսով զբաղվել են։ Հասկանալի ա, որ մարդը պապիլոմայի պատվաստանյութի տակ ա մնացել, բայց հանուն մի քանի գրոշի՝ արժե՞ր ջահելության 1/4-ին անբարոյական հանել։ Ընդ որում, փաստորեն, շարունակելով նախարարի ասածը, մենք ունենք բազմաթիվ պեդոֆիլիայի դեպքեր, որը նախարարը թաքցնում ա ու ընթացք չի տալիս»,- գրել է նա` կոչ անելով ոստիկանության և քննչական մարմինների ներկայացուցիչներին` իր գրառումը համարել որպես «թաքցվող» զանգվածային քրեական հանցագործության մասին հաղորդում»։ «Եթե, օրինակ, պարզվի, որ նշված թվերը սուտ են, խնդրում եմ Լևոն Ալթունյանին անհապաղ պատասխանատվության կանչել բացահայտ սուտ տեղեկատվություն տարածելու համար։ Առանձնակի խնդրում եմ հասցնել ՀՀ վարչապետի ուշադրությանը իր կաբինետի նախարարի հերթական վիրավորական հայտարարության վրա»,- գրել է Տ. Քոչարյանը։

Նշենք, որ առողջապահության նախարարի հայտարարությունը քննադատել են նաև բազմաթիվ այլ քաղաքացիներ:

10185 | 9
Facebook