Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կառավարության ներկայացուցիչը մնում էր Օպերայի խաղացանկը հրապարակեր, բայց չասաց՝ պարտքերն ինչի վրա են ծախսվել». Զոհրաբյան

11:25, չորեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2017 թ.
«Կառավարության ներկայացուցիչը մնում էր Օպերայի խաղացանկը հրապարակեր, բայց չասաց՝ պարտքերն ինչի վրա են ծախսվել». Զոհրաբյան

Մինչ «ՀՀ բյուջետային համակարգի» և «Պետական պարտքի մասին» նախագծերի փաթեթի քվեարկությունը, վարման կարգով ելույթ ունեցավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Այս նախագծի նպատակը հերթական անգամ արտաքին պարտք ներգրավելն է, որն անընդունելի է: Երեկ Աժ-ում կառավարության ներկայացուցիչն ինչի մասին ասես խոսեց, մնում էր Օպերայի խաղացանկը հրապարակեր, բայց հրաժարվեց պատասխանել հարցին՝ ինչպես են ծախսվել պարտքերը: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունենալու է 2200 դոլար պարտք: Կոչ եմ անում դեմ քվեարկել նախագծին, որը երկիրը տանելու է փակուղի»:

Ձայների 61 կողմ, 37 դեմ հարաբերակցությամբ նախագիծն ընդունվեց:

3718 | 2
Facebook