ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ հյուսիսկորեացի գիտնականներն ու աշխատողները կշարունակեն միջուկային ուժի որակի ու քանակի ավելացման նպատակով նորագույն զենքերի ու սարքավորումների արտադրությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական հեռագրային ծառայությանը:
Կորեայի առաջնորդն այս մասին հայտարարել է միջմայրցամաքային Hwasong-15 բալիստիկ հրթիռի հաջող փորձարկումների կապակցությամբ կազմակերպված միջոցռման ժամանակ:
Միջոցառման ժամանակ Կիմ Չեն Ինը մեդալներով է պարգևատրել բոլոր նրանց, ովքեր մասնակցություն են ունեցել բալիստիկ հրթիռի արձակմանը: