Խնդրում ենք սպասել...

Միջազգային

7 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ը կավելացնի բանակայինների թիվը

10:15, չորեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2017 թ.
7 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ը կավելացնի բանակայինների թիվը

2018թ. Միացյալ Նահանգները 7 տարվա ընթացքում առաջին անգամ կավելացնի սեփական զորքերի թիվը: Այդ մասին երկրի պաշտպանական բյուջեի ստորագրման արարողության ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
     «Փաստաթուղթն ավելացնում է ԱՄՆ զինված ուժերի թվաքանակաը վերջին 7 տարվա ընթացքում առաջին անգամ: Բացի այդ, մեր զինծառայողները 8 տարվա ընթացքում աշխատավարձի ամենամեծ բարձրացումը կունենան»,- ասել է Դոնալդ Թրամփը:

Նշենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ ռազմական բյուջեով Միացյալ Նահանգները 4.6 միլիարդ դոլար է հատկացրել Եվրոպայում ռուսական ագրեսիայի ճնշման նպատակով:

4948 | 0
Facebook