Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 17 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

ԱԺ-ն ամանորյա տոպրակներ չի բաժանի աշխատակազմին՝ «Մալաթիայի յարմրկան չի, որ կանֆետ ու արաղ բաժանենք». «Ժամանակ»

10:05, չորեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2017 թ.
ԱԺ-ն ամանորյա տոպրակներ չի բաժանի աշխատակազմին՝ «Մալաթիայի յարմրկան չի, որ կանֆետ ու արաղ բաժանենք». «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը որոշել է խախտել տարիներով ձևավորված ավանդույթը և ԱԺ աշխատակազմին ամանորյա տոպրակներ չբաժանել:

Մինչև այժմ ԱԺ ղեկավարությունը դիմում էր տարբեր գործարարների, որ նրանք իրենց արտադրանքից որոշ քանակություն հատկացնեն ԱԺ-ին՝ աշխատակազմին բաժանելու համար: Բաբլոյանը ասել է, որ իրենք աշխատակազմին պարգևավճար կտան, և ով ինչ ուզում է՝ թող գնի:

«Խորհրդարանը Մալաթիայի յարմրկան չի, որ կանֆետ ու արաղ բաժանենք»,- ասել է Բաբլոյանը:

Իսկ որպեսզի աշխատակազմին պարգևավճար տան, խնայում են ամեն ինչի վրա՝ սկսած ջեռուցումից մինչև տոնածառ: Այս տարի ԱԺ բակում տոնածառ չի դրվի, ու ամանորյա միջոցառումներ չեն կազմակերպվի:

Չնայած երկրի տնտեսությունն աճում է, բայց փող չկա: Եղած փողն էլ ուղղվում է առողջապահությանը: «Փող չկա, բայց դուք դիմացեք, կարևորը առողջությունն է»,- ասել է ՌԴ վարչապետ Մեդվեդևը: ԵՏՄ անդամ Հայաստանի ԱԺ նախագահը միանգամայն համամիտ է նրա հետ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

2702 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am