Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Ո՞ւմ կփրկեք առաջինը՝ Փաշինյանի՞ն, թե՞ Գեղամյանին». ուսանողի հարցը. «Հրապարակ»

10:00, չորեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2017 թ.
«Ո՞ւմ կփրկեք առաջինը՝ Փաշինյանի՞ն, թե՞ Գեղամյանին». ուսանողի հարցը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ, Եևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի 25-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, ուշագրավ հարցուպատասխան է ծավալվել բուհի ուսանողներից մեկի և ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի միջև։ Բուհի ԿՎՆ-ի թիմի բլից հարցերից մեկին, թե՝ պատկերացրեք նավով գնում են Նիկոլ Փաշինյանը և Արտաշես Գեղամյանը, սկսվում է փոթորիկ, ո՞ւմ կփրկեք առաջինը, պատգամավորն ինքնագոհ նետել է․ «Նավակին, որովհետև իրենք երկուսն էլ խեղդվող չեն»։ Միջոցառմանը ՀՀԿ երիտթևի հավերժ նախագահ Ավագյանից բացի մասնակցել է նաեւ ՀՀԿ-ական ոչ պակաս «երիտասարդ» պատգամավոր Արմեն Աշոտյանը, որոնք երկուսն էլ այդ բուհի շրջանավարտ են, իսկ հիմա էլ հոգաբարձուների խորհրդի կազմում են»։

Մանրամասները՝ թերթի համարում:

4801 | 3
Facebook