Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 18 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Թերթերի տեսություն

Հունվարի 1-ից դիզվառելիքը կթանկանա. հերթական «աջակցությունը» գյուղոլորտին. «Ժամանակ»

09:55, չորեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2017 թ.
Հունվարի 1-ից դիզվառելիքը կթանկանա. հերթական «աջակցությունը» գյուղոլորտին. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Հայաստանի կառավարությունը, որը հայտարարում է, թե աջակցում է գյուղատնտեսությանը, «աջակցության» ուղղությամբ հերթական քայլն է կատարում՝ 2018թ. հունվարի 1-ից դիզվառելիքը կհարկվի ավելացված արժեքի հարկով:

Սա իսկապես մեծ աջակցություն կլինի հայ գյուղացիությանը, քանի որ ամենահամեստ հաշվարկներով դիզվառելիքը կարող է թանկանալ մեկ լիտրի համար 50 դրամով, չնայած վառելիքի վաճառքով զբաղվողները պնդում են, որ թանկացումը կարող է ավելի էական լինել:

Համենայնդեպս, ազատ դրամական միջոցներ ունեցողները սկսել են դիզվառելիք գնել և պահեստավորել, հաջորդ տարի ավելի թանկ գնով վաճառելու հույսով: Թանկացման արդյունքում՝ գյուղացին միայն վառելիքի վրա պետք է լրացուցիչ մոտ 8 հազար դրամ գումար ծախսի»:

Մանրամասները՝ թերթի համարում:

2834 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am