Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Սթելսինգ. սեքսուալ բռնության տեսակ, որի զոհն են դառնում կանայք

01:05, երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
Սթելսինգ. սեքսուալ բռնության տեսակ, որի զոհն են դառնում կանայք

The Sun-ն զգուշացնում է կանանց՝ տղամարդկանց կողմից կիրառվող բռնության համեմատաբար նոր տեսակի մասին: Այն կոչվում է սթելսինգ և կայանում է նրանում, որ սեռական հարաբերության ժամանակ տղամարդը զուգընկերուհուց գաղտնի հանում է պահպանակը: Նրանք դա բացատրում են նրանով, որ առանց պահպանակի առավել սուր զգացողություններ են ունենում:

Այս սեքսուալ միտումն ուսումնասիրել է Ալեքսանդրա Բրոդսկայան Columbia Journal of Gender and Law ամասգրի համար:

Սթելսինգի զոհերն այն համարում են բռնություն, անգամ՝ բռնաբարություն, քանի որ դրա զոհերը կարող են հիվանդանալ սեռավարակներով կամ էլ անցանկալի հղիություն ունենալ: Այսպես է կարծում նաև շվեյցարական դատարանը, որը սթելսինգի դիմած տղամարդուն ճանաչել է բռնաբարող: Դատարանը եզրահանգել է, որ կինը կհրաժարվեր սեռական ակտից, եթե իմանար պահպանակի բացակայության մասին:

60763 | 1
Facebook