Խնդրում ենք սպասել...

Հարցումներ

Հարցվածների մեծամասնությունը Մխիթարյանի ապագան տեսնում է Իտալիայում

20:05, հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Հարցվածների մեծամասնությունը Մխիթարյանի ապագան տեսնում է Իտալիայում

Արդեն ակնհայտ է, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խնդիրներ ունի ակումբում և, հավանաբար, կլքի այն։ MAMUL.amհարցում էր անցկացրել՝ պարզելու՝ ինչ են կարծում մեր ընթերցողներն, որտե՞ղ Հենրիխ Մխիթարյանը կշարունակի կարիերան։ Հարցվածների մեծամասնությունը՝ 38 %-ը կարծում է, որ Մխիթարյանը կարիերան կշարունակի Իտալիայում, 23 %-ը համարում է, որ մեր հավաքականի ավագը կվերադառնա Գերմանիա, իսկ 18 %-ը կարծում է, որ Հենրիխը կմնա Անգլիայում։ Հարցվածներից քչերն են հակված մյուս տարբերակներին։ Այսպես, 11 %-ը Մխիթարյանին տեսնում է Իսպանիայում, 6 %-ն՝ ԱՊՀ այլ երկրում, 3-ական %-ն էլ Եվրոպայի այլ երկրում կամ Ֆրանսիայում։

13503 | 0
Facebook