Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Թումո-ԵՄ «Նետոյի առասպելը» հակակոռուպցիոն խաղը մեկնարկեց

00:45, չորեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2017 թ.
Թումո-ԵՄ «Նետոյի առասպելը» հակակոռուպցիոն խաղը մեկնարկեց

Դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ Թումոյի և Եվրոպական միության համատեղ «Նետոյի առասպելը» հակակոռուպցիոն խաղի և Հայաստանում առաջին առցանց ինտերակտիվ կոմիքսի պաշտոնական մեկնարկը:

Թումո-ԵՄ «Նետոյի առասպելը» հակակոռուպցիոն խաղը մեկնարկեց
Թումո-ԵՄ «Նետոյի առասպելը» հակակոռուպցիոն խաղը մեկնարկեց

«Նետոյի առասպելը» Թումոյի 15-ից 22 տարեկան երիտասարդների թիմի ստեղծած յուրօրինակ խաղն է, որն իր խաղացողներին առաջարկում է Նետո մոլորակում դարերով տեղի ունեցող կոռուպցիոն խնդիրները լուծելու ձևեր: Իրեն հանդիպող զանազան իրավիճակներում խաղացողը լուծում է խնդիրներ ու կայացնում որոշումներ՝ փորձելով խուսափել կոռուպցիայից, բացահայտել կամ դատապարտել այն: Այս ամենը օգնում է սովորել կոռուպցիայի զանազան դրսևորումների մասին և պայքարել դրանց դեմ: Խաղի ստեղծագործական երիտասարդ թիմը պատմությունը լրացրել է հետաքրքիր զարգացումներով՝ փորձելով նման կարևոր խնդրի մասին բարձրաձայնող ուսուցողական հարթակը դարձնել հետաքրքրաշարժ և գրավիչ:

Թումո-ԵՄ «Նետոյի առասպելը» հակակոռուպցիոն խաղը մեկնարկեց
Թումո-ԵՄ «Նետոյի առասպելը» հակակոռուպցիոն խաղը մեկնարկեց

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. Պյոտր Անտոնի Սվիտալսկին միջոցառման բացման արարողությանը նշեց՝ «Թումոյի ուսանողների աշխատանքն ինձ տարավ նոր գալակտիկաների բացահայտումների ու հիմա ձեզ էլ հրավիրում եմ` միանալու մեր ուսումնասիրությանը: Ուսանողների գաղափարները, ստեղծագործ մտածողությունն ու ծրագրավորման հմտությունները հույսի ցուցանիշ են Հայաստանի բոլոր երիտասարդների համար»: Իսկ խաղի կոնցեպտ արտիստներից Աստղիկ Հարությունյանը կիսվեց՝ «Անչափ շնորհակալ ենք Թումոյին և Եվրոպական միությանը, որովետև նրանք մեզ հնարավորություն տվեցին ոչ միայն այսպիսի մեծամասշտաբ նախագծի մեջ կիրառել Թումոյում ստացած մեր գիտելիքները, այլև ստեղծելու մի գաղափար, որը կարող է հենց մեր սերնդին՝ երիտասարդությանը ցույց տալ ճանապարհ, որով քայլելով մենք կարող ենք հասնել կոռուպցիայից զուրկ հասարակության»:

Թումո-ԵՄ «Նետոյի առասպելը» հակակոռուպցիոն խաղը մեկնարկեց
Թումո-ԵՄ «Նետոյի առասպելը» հակակոռուպցիոն խաղը մեկնարկեց

Թումո-ԵՄ խաղը դեռ դրա մեկնարկից առաջ հասցրել է արժանանալ մի շարք միջազգային և տեղական մրցանակների: 2017-ին այն արժանացել է լավագույն ստեղծարար նորարարություն մրցանակին` Եվրոպայի ստեղծարար տնտեսության կենտրոնի (European Centre for Creative Economy) նախաձեռնած հեղինակավոր NICE մշակույթի և ինովացիայի մրցույթում՝ Գերմանիայի Էսսեն քաղաքում, իսկ օրեր առաջ խաղի ստեղծագործական թիմը ճանաչվեց «Տարվա երիտասարդություն»՝ Իրավաբանների հայկական ասոցացիայի ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխության շրջանակներում: Թիմը նաև պատվով ներկայացրել է Հայաստանը Իտալիայի Լուկա քաղաքի կոմիքսների և խաղերի փառատոնում:

Խաղը անվճար հասանելի է App Store-ում (goo.gl/skuRfJ) և Google Play- ում (goo.gl/zGLnE8), իսկ ինտերակտիվ կոմիքսը կարող եք գտնել talesofneto.eu կայքում:

7098 | 0
Facebook