Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Նա կգտնի իր ակումբը». Նիկիտա Սիմոնյանը՝ Մխիթարյանի ապագայի մասին

00:25, չորեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2017 թ.
«Նա կգտնի իր ակումբը». Նիկիտա Սիմոնյանը՝ Մխիթարյանի ապագայի մասին

Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագայի մասին։

«Ղեկավարությունը գիտի, թե հարցի լուծման որ տարբերակն ավելի լավ կլինի ինչպես ֆուտբոլիստի, այնպես էլ ակումբի համար: Շատ եմ հարգում Հենրիխին, բայց կա ակումբ և ակումբի հետաքրքրություններ, որոնք հաճախ չեն համընկնում խաղացողների ցանկությունների հետ: Այդ պատճառով պետք է այնպիսի որոշում կայացնել, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար։ Նա կգտնի իր ակումբը: Ոչ պակաս փայլուն ակումբ։ Ես նրան ի սրտե հաջողություն եմ մաղթում: Նա փայլուն խաղացող է, ինչպես նրա հայրը, ով ժամանակին խաղում էր ինձ մոտ»,- նշել է նա։

9496 | 0
Facebook