Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչ է կատարվում երեխայի հետ, երբ դավաճանում է ծնողներից մեկը

23:05, երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
Ինչ է կատարվում երեխայի հետ, երբ դավաճանում է ծնողներից մեկը

Ոչ ամբողջական ընտանիքների թիվը գնալով ավելանում է, գրում է Elitreaders-ը: Դրա հիմնական պատճառներից մեկը ծնողներից մեկն ու մեկի դավաճանությունն է: Անգամ ամենաերջանիկ ընտանիքը կարող է կործանվել կնոջ կամ ամուսնու դավաճանության պատճառով: Իսկ դրանից ամենաշատը տուժում են երեխաներն, ովքեր ականատես են լինում ծնողների անսպառ վիճաբանություններին: Ահա թե ինչ անբուժելի հոգեկան տրավմաներ են ստանում երեխաներն ընտանեկան այդ բարդ իրադրության պայմաններում:

1. Ամենայն հավանականությամբ, երեխաները հետագայում ևս կդավաճանեն իրենց զուգընկերներին
     Այսպես, հոգեբանների տվյալներով, ծնողների դավաճանությունը վերապրած երեխաների 55%-ը, ծնողներին որպես օրինակ ընկալելով, հետագայում վարվում է նրանց կերպ:

2. Երեխաները մեծանում են՝ դառնալով տրավմատիկ պարանոիկներ
     Հոր կամ մոր դավաճանությունն ամենասարսափելի երևույթներից մեկն է, որ կարող է տեղի ունենալ երեխայի հետ: Նա մեծանում է իր անձի հանդեպ անիքնավստահությամբ ու կասկածում է բոլորին անհավատարմության մեջ: Նրա բոլոր հարաբերություններն ուղեկցվելու են վախի զգացումով:

3. Երեխաները կորցնում են վստահությունը շրջապատի հանդեպ
     Դա ազդում է մարդկանց հետ նրանց փոխհարաբերությունների վրա:

4. Նրանք դառնում են անինքնավստահ
     Նրանք խուսափելու են երկարատև հարաբերություններից և հրաժարվելու են մտերմությունից՝ լքված լինելու վախի պատճառով:

5. Նրանք կորցնում են հավատը սիրո և ընտանեկան երջանկության հանդեպ
     Եթե անգամ ընտանիքը չկործանվի դավաճանությունից հետո, երեխան, միևնույն է, կարծելու է, թե սերն ու ընտանիքն անհամատեղելի են: Նա փնտրելու է սեքս՝ առանց պարտավորվածությունների և խուսափելու է ինչ-որ մեկի հետ զգայական կապից:

6. Նրանք ստիպված են լինելու ընտրել անհավատարիմի ու վիրավորվածի միջև
     Սա սարսափելի ընտրություն է, չպետք է երեխային ստիպել՝ գնալ այդ քայլին: Թող երեխան իմանա, որ անկախ իրադրությունից, ինքն ունի 2 ծնող:

7. Ծնողների դավաճանությունից մնացած հոգեբանական տրավման մնում է երեխայի հետ ամբողջ կյանքի ընթացքում

10958 | 0
Facebook