Մերձմոսկվայում ամուսինը կացնով կտրել է կնոջ ձեռքերը. բժիշկները հնարավոր են դարձրել անհնարինը (տեսանյութ)
Այսօր Մոսկվայում առանձնակի դաժանությամբ հանցագործություն է տեղի ունեցել, որի հեղինակին արդեն կնքել են «մերձմոսկովյան Օթելլո» անվամբ: Ամուսինը, կասկածելով, որ իր 26-ամյա կինը և իր 2 երեխաների մայրը, միգուցե, դավաճանում է իրեն, նրան տարել է անտառ և կացնով կտրել նրա 2 ձեռքերը՝ դաստակներից: Դրանից հետո սադիստն ինքն է արնահոսող կնոջը հասցրել հիվանդանոց, որտեղ նրա կյանքը հնարավոր է եղել փրկել: Քաղաքի թիվ 71 միկրովիրաբուժության կենտրոնի բժիշկներին անգամ հնարավոր է դարձել անհնարինը. նրանք կարել են կտրված վերջույթները մարմնին: Նշենք, որ կտրտված են եղել անգամ արդեն իսկ կտրված ձեռքերը: Վիրահատությունը տևել է 8 ժամ: Կտրված ձեռքերից մեկն, ընդ որում, հոսպիտալացման պահին բժիշկներին չի հասել: Ժամեր անց այն հանցանքի վայրում փնտրել ու գտել են ոստիկաններն ու հասցրել վիրաբույժներին: |