Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Երևանի «Դինամո» ըմբշամարտի ակումբը կմասնակցի աշխարհի թիմային առաջնությանը

17:20, երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
Երևանի «Դինամո» ըմբշամարտի ակումբը կմասնակցի աշխարհի թիմային առաջնությանը

Դեկտեմբերի 13-ից 15-ն Իրանում կայանալիք հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությանը կմասնակցի նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի «Դինամո» ակումբը։ Հայ ըմբիշներն այսօր Իրան են մեկնել հետևյալ կազմով՝ Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Մուրադ Հարությունյան (60 կգ), Սլավիկ Գալստյան (63 կգ), Ալեքսան Միքայելյան (67 կգ), Արմեն Հակոբյան (72 կգ), Ռուբեն Ղարիբյան (77 կգ), Արգիշտի Աբգարյան (82 կգ), Գեղամ Թորգոմյան (87 կգ), Վաղարշակ Մինասյան (97 կգ), Էդգար Խաչատրյան (130 կգ):

2897 | 0
Facebook