Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին հայ ընտանիքին վճարել ավելի քան 35 հազար դոլար

17:25, երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին հայ ընտանիքին վճարել ավելի քան 35 հազար դոլար

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատը դեկտեմբերի 12-ին հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ադրբեջանը երեք ամսվա ընթացքում Վլադիմիր Սարգսյանին և Ծովինար Սարգսյանին պետք է վճարի 5 հազար եվրո` գումարած ցանկացած պահանջ, որը կարող է վճարվել նյութական և
     բարոյական վնասների մասով, ինչպես նաև 30 հազար եվրո՝ գումարած դատական ծախսերի մասով պահանջվող գումարները:

ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել նաև «Չիրագովը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով: Այս գործով ևս
     Եվրոպական դատարանը որոշում է կայացրել երեք ամսվա ընթացքում հայցվորներին վճարել գումար:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում:

4907 | 0
Facebook