Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 24 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Հրատապ լուրեր

Իրադարձություններ

«Երեք ընկեր» վեպը թարգմանվել է հայերեն. տեղի կունենա գրքի շնորհանդեսը

15:35, շաբաթ, 16 դեկտեմբերի, 2017 թ.
«Երեք ընկեր» վեպը թարգմանվել է հայերեն. տեղի կունենա գրքի շնորհանդեսը

Աշխարհում ամենաընթերցվող ու ամենասիրելի վեպերից մեկը՝ հայտնի գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր»-ը թարգմանվել է հայերեն: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա այսօր՝ դեկտեմբերի 16-ին՝ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:

Վեպը թարգմանվել է «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ, գերմաներենից թարգմանությունը՝ Վանուհի Բաղմանյանի:

Վեպն ունեցավ հրապարակման որոշակի խնդիրներ՝ պայմանավորված թե՛ հեղինակով, որի գրքերը 1933-ին հրապարակավ այրեցին նացիստները՝ Ռեմարկին ֆրանսիական հրեաների ժառանգորդ համարելով, թե՛ դրանում արծարծված թեմաներով, որոնք բողոքի ինքնատիպ ձև են Առաջին աշխարհամարտի սոսկալի հետևանքների, գործազրկության, կարիքի դեմ: 1933-ին Ռեմարկը ներկայացրել է վեպի միայն մաքրագիրը՝ «Պատ» վերնագրով, իսկ «Երեք ընկեր» վերնագրով վեպը հրատարակվեց միայն 1936-ին, թարգմանվեց ռուսերեն, ֆրանսերեն, մինչդեռ գերմաներեն հրապարակվեց միայն 1951-ին:

Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» ստեղծագործությունը պատերազմի հետքերն իրենց վրա կրող երիտասարդների մասին պատմություն է: Ռոբերտ Լոհքամփի, Օտտո Քյոսթերի և Գոթֆրիդ Լենցի ընկերությունը կոփվել է պատերազմի դաշտում: Կորցնելով շատ հարազատ մարդկանց, տեսնելով մահը, կյանքի համար պայքարը, ցավը, զգալով վախն իր գերագույն արտահայտությամբ՝ այս ընկերներն ամուր կառչած են իրարից, նրանց հիշողությունները, տառապանքներն և ճակատագրերը շատ նման են իրար:

Ռեմարկի «Երեք ընկեր» ստեղծագործությունը համաշխարհային գրականության գլուխգործոցներից է: Այն ամբողջովին կենսասիրության մղում է: Աչքի է ընկնում խորության բազմաշերտությամբ, որը սիրելի է դարձնում այս գիրքը յուրաքանչյուր ընթերցողի համար: Սա գրականության այն բացառիկ նմուշներից է, որը երբևէ չի կարող ժամանակավրեպ դառնալ:

1635 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ՄԱԿ-ը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսից
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ՄԱԿ-ը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսից
21:35, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ժողովրդավարության և բռնապետության պայքար Եվրոպայում
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ժողովրդավարության և բռնապետության պայքար Եվրոպայում
21:37, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները
22:36, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր