Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Լավ է լինել ոչխարի գլուխ, քան առյուծի պոչ և ծառայել իշխանություններին». Մարտիրոս Հակոբյան

16:25, երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
«Լավ է լինել ոչխարի գլուխ, քան առյուծի պոչ և ծառայել իշխանություններին». Մարտիրոս Հակոբյան

«Լավ է լինել ոչխարի գլուխ, քան առյուծի պոչ և ծառայել իշխանություններին: Ես ծնվել եմ կռվելու և հաղթելու համար, նաև նրա համար, որ նահատակվեմ ինչպես Մարտիրոս»,- այսօր ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու համար մեղադրվողների գործով դատաքննության ժամանակ՝ լսելով իրեն առաջադրված մեղադրանքները, հայտարարեց «Սասնա ծռերի» անդամ Մարտիրոս Հակոբյանը՝ «Դեդը», համոզմունք հայտնելով, որ «բռնությունները կանխվում են բռնությամբ»:

Ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանը նույնպես հայտարարեց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները: Նրա խոսքով` հայ ժողովրդի իշխանությունը յուրացված է և ինքը, որպես հայ, պարտավորություն է ունեցել ապստամբելու և երկիրն ազատագրելու. «Հայն այստեղ ճնշված է և դժբախտ: Իսկ երբ լքում է երկիրը, ավելի ազատ է ապրում, թեկուզ և Հայաստանից ավելի աղքատ երկրում»:

Պաշտպաններից Արայիկ Պապիկյանն էլ հայտարարեց, որ որևէ մեկի մեղադրանքն անհատականացված չէ, և այսպիսով տեղի է ունենում քաղաքական դատավարություն։

Հիշեցնենք, որ այսօր «Սասնա ծռեր-2»-ի գործով դատավարության ընթացքում (դատավոր Արթուր Օհանյան) ճշտվում է 11 անդամների` Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գևորգ Իրիցյան և Թորոս Թորոսյան դիրքորոշումը՝ իրենց առաջադրված մեղադրանքի վերաբերյալ։

8925 | 0
Facebook