Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«55 միլիոնի սահմանափակումով հարվածում եք մարդկանց, ովքեր 3-4 տարի փող էին հավաքում բնակարանի համար, ու հանկարծ օրենքը հանվում է». Մանե Թանդիլյան

16:35, երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
«55 միլիոնի սահմանափակումով հարվածում եք մարդկանց, ովքեր 3-4 տարի փող էին հավաքում բնակարանի համար, ու հանկարծ օրենքը հանվում է». Մանե Թանդիլյան

«55 միլիոնն այն շեմը չի, որ պետք է կիրառվի այս օրենքի պարագայում: Եթե պետությունը պատրաստ է 55 միլիոնի, որը քիչ է, ու ամսական 500 հազար դրամ վերադարձվող եկամտահարկի շրջանակներում օգնել քաղաքացուն, անիմաստ է դա անել մեկ վարկի շրջանակում: Միգուցե քաղաքացին 2-3 զավակ ունի ու ուզում է երեքին էլ բնակարանով ապահովել և առնում է մի սենյականոց տներ՝ 15-ական միլիոնո՞վ: Սրա հետ կապված առաջարկ կներկայացնեմ ու կարծում եմ՝ գործընկերներիս շրջանում աջակիցներ կստանա»,- խոսելով «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մասին՝ հայտարարեց ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:

Հիշեցնենք՝ կառավարությունն առաջարկում է սահմանել, որ վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով փոխհատուցման ենթակա եկամտային հարկը չի փոխհատուցվում, եթե բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռք բերման պայմանագրային արժեքը գերազանցում է 55 միլիոն դրամը: Առաջարկվում է նաև սահմանել, որ եկամտային հարկի գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար յուրաքանչյուր ձեռք բերված բնակարանի կամ կառուցված անհատական բնակելի տան կամ ձեռք բերված անհատական բնակելի տան մասով չի կարող գերազանցել 1,5 մլն դրամը: 2018 թվականի հունվարի 1-ից հետո եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից ֆիզիկական անձինք կարող են օգտվել միայն մեկ անգամ, այդ թվում որպես համավարկառու։

«Երբ սահմանափակումը դնում եք 55 միլիոնի, նախապես որոշում եք՝ ով ինչպիսի բնակարան պետք է ձեռք բերի: Գտնում եմ, որ դա խաթարելու է թափանցիկ եկամուտ ցույց տվող, երկար տարիներ բարեխիղճ պարտականությունները կատարած այն խավին, ովքեր նպատակ ունեին այս տարիների ընթացքում կուտակել ու օգտվել արտոնությունից, որպեսզի ձեռք բերեին բնակարան ու վճարեին այդ նույն հարկերը»,- հայտարարեց «Ելք»-ից Մանե Թանդիլյանը:

Հարցի քննարկումը շարունակվում է:

6288 | 0
Facebook