Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայում ամանորյա տոներին նախապատրաստվող ահաբեկչություն է կանխվել

16:00, երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
Մոսկվայում ամանորյա տոներին նախապատրաստվող ահաբեկչություն է կանխվել

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայի տարածաշրջանում ամանորյա տոներին նախապատրաստվող ահաբեկչություն է կանխել, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով անվտանգության դաշնային ծառայության և ազգային հակաահաբեկչական հանձնաժողովի ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովին:

Նրա խոսքով՝ Մոսկվայի տարածաշրջանում կանխվել է Կենտրոնական Ասիայից հանցավոր խմբավորման գործունեությունը, որն ահաբեկչական հարձակումներ, այդ թվում նաև մահապարտների մասնակցությամբ հարձակումներ էր նախապատրաստում ամանորյա տոների ժամանակ:

Ահաբեկիչներից ինքնաշեն պայթուցիկ սարքեր, հրազեն և զինամթերք է առգրավվել, ոչնչացվել է ահաբեկչական միջոցների պատրաստման լաբորատորիան:

Բորտնիկովը նաև հայտնել է, որ 2017թ. Ռուսաստանում 78 ահաբեկիչ է ոչնչացվել, ձերբակալվել է 1018 հանցագործ:

7556 | 0
Facebook