Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ուտելուց լավ էլ ուտում եմ». Խոսրով Հարությունյանը՝ կարտոֆիլ ուտելու մասին

15:05, երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
«Ուտելուց լավ էլ ուտում եմ». Խոսրով Հարությունյանը՝ կարտոֆիլ ուտելու մասին

Աժ-ում, երբ լրագրողները ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանից հետաքրքրվեցին՝ չի՞ պատրաստվում արդյոք ներողություն խնդրել կամ հրաժարական տալ իր արտահայտության համար, նշեց, որ հայտարարություն չի արել, այլ մեկնաբանել է գործընկերոջ խոսքը. «Ես այդ կարծիքին չեմ, որ պետք է մանդատը վայր դնեմ»:

Հարցին՝ ինչո՞ւ կարտոֆիլ չի ուտում, պատասխանեց. «Ուտելուց լավ էլ ուտում եմ»: Իսկ թե ի՞նչ միս է նախընտրում, արձագանքեց, որ արդեն զավեշտի է վերածվում:

Հիշեցնենք, որ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբ) հայտարարել էր, որ թանկացումն աղքատների վրա չի ազդում, աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց։

Գործընկերոջը չէր զիջել նաև նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Վերջինը մասնավորապես ասել էր. «Պատկերացրեք՝ կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա եթե միսը թանկ է կամ էժան, ինքը միևնույն է գումար չունի միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել»:

5817 | 3
Facebook