Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թուրքիան հաշտվել է Սիրիայում Ասադի իշխանության հետ». Չավուշօղլու

16:15, երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
«Թուրքիան հաշտվել է Սիրիայում Ասադի իշխանության հետ». Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուն այսօր հայտարարել է, որ իր երկիրն այլևս ոչ մի սպառնալիք չի տեսնում Սիրիայում Ասադի ռեժիմի կողմից: Նա նաև հավելել է, որ Ասադը չի կարող միավորել Սիրիան ու լիարժեք ընտրություններ անցկացնել:
     Չավուշօղլուի խոսքով՝ նախկինում անբարենպաստ դրվագներ տեղի ուենցան, երբ Սիրիայի կառավարական ուժերը խոցեցին թուրքական ինքնաթիռը: «Այժմ, սակայն, դա չկա»,- Չավուշօղլուի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն:
     Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ Թուրքիայի համար սպառնալիք են միայն Սիրիայի քրդական կուսակցությունը՝ «Դեմոկրատական միություն»-ը, և Քրդստանի աշխատավորական կուսակցութունը, որոնց Անկարան ահաբեկչական խմբավորումներ է համարում:
     Չավուշօղլուն նշել է, որ եթե անգամ Թուրքիան հակասիրիական որևէ քայլ ձեռնարկի, ապա նախ այդ մասին տեղյակ կպահի դաշնակիցներին, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությանը:

5579 | 0
Facebook