Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավստրիայում գազամուղի պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել, 60-ը վիրավոր է (տեսանյութ)

14:30, երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
Ավստրիայում գազամուղի պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել, 60-ը վիրավոր է (տեսանյութ)

Ներքին Ավստրիայի դաշնային հողերում գտնվող գազամուղում պայթյուն է որոտացել: ORF հեռուստաալիքի տեղեկություններով՝ մեկ մարդ է զոհվել, ևս 60-ը վիրավոր է:

Պայթյունը տեղի է ունեցել այսօր առավոտյան Վայդեն-ան-դեր-Մարխ համայնքում՝ երկրի խոշորագույն գազակայաններից մեկում, որը պատկանում է ավստրիական OMV ընկերությանը:

Սոցցանցերում հրապարակված տեսագրություններում երևում է, որ դեպքի վայրում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայրում հրշեջ ծառայության և շտապօգնության մեքենաներ են գտնվում: Դեպքի պատճառները դեռևս հայտնի չեն, հետաքննություն է ընթանում:

Ավստրիայում գազամուղի պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել, 60-ը վիրավոր է
10615 | 0
Facebook