Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Շատերը չեն կարողանում բիզնես դնել, որովհետև իմ դասերին չեն մասնակցում». Ս. Ալեքսանյան

14:15, երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
«Շատերը չեն կարողանում բիզնես դնել, որովհետև իմ դասերին չեն մասնակցում». Ս. Ալեքսանյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով բիզնես ոլորտում ունեցած հաջողությունների մասին՝ ասաց, որ շատերը չեն կարողանում բիզնես դնել, որովհետև իր դասերին չեն մասնակցում. «Որ ուզենաք, դուք էլ կդնեք: Շատերը չեն կարողանում, որովհետև իմ դասերին չեն մասնակցում... Իմ երեխեքին դասեր եմ տալիս՝ ոնց բիզնես անել: Չէ, ես բիզնեսի հետ կապ չունեմ, ես միայն խորհուրդ եմ տալիս»,- նշեց նա:

Խոսելով թանկացումների ու աղքատության մասին՝ ասաց, որ շատ կուզեր ՀՀ-ում ոչ մի աղքատ չլիներ. «Արեք, տեսեք՝ ինչքան աշխատատեղ է բացվել. իմ բիզնեսում չէ, իմ աղջկա բիզնեսում»,- նշեց պատգամավորը:

Երբ լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ վարչապետի պաշտոնի հետ կապված ի՞նչ կարծիք ունի, արձագանքեց. «Էդ ո՞ւր եկար, հասար...»: Դիտարկմանն՝ ասում են Սերժ Սարգսյանն արժանի չէ 3-րդ անգամ ղեկավարելու, նշեց. «Քո հարցերից երևում է, որ Նիկոլ Փաշինյանի սայթից կլինես»:

6679 | 3
Facebook