Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մանչեսթր Սիթի»-ի ֆուտբոլիստները ծաղրել են Իբրահիմովիչին

13:50, երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
«Մանչեսթր Սիթի»-ի ֆուտբոլիստները ծաղրել են Իբրահիմովիչին

Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում կայացած մանչեսթրյան դերբիից հետո զանգվածային բախում է տեղի ունեցել։ «Մանչեսթր Յունայթեդ» - «Մանչեսթր Սիթի» հանդիպումից հետո (1:2), երբ թիմերը լքում էին խաղադաշտը, «Մանչեսթր Սիթի»-ի ֆուտբոլիստներն երգում և պարում էին թունելում՝ բաց չթողնելով մրցակցի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին ծաղրելու հնարավորությունը։ «Իբրա՛, դու շատ ես խոսում, բայց քիչ շարժվում»,- նշում էին նրանք՝ ակնարկելով այն, որ շվեդ հարձակվողը խաղադաշտ էր դուրս եկել միայն 77-րդ րոպեին։ «Մանչեսթր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները բուռն արձագանքել են ծաղրանքներին, ինչը 20 մարդկանց մասնակցությամբ բախման է վերածվել։

4343 | 0
Facebook