Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելի վարչապետը, Եվրոպայից վիրավորված, ընդհատել է այցն ու վերադարձել հայրենիք

13:20, երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
Իսրայելի վարչապետը, Եվրոպայից վիրավորված, ընդհատել է այցն ու վերադարձել հայրենիք

Իսրայելի վարչապետ Բենյանին Նեթանյահուն, ով վերջին 22 տարվա մեջ առաջին անգամ այցելել էր Բրյուսել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի և Եվրոհանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ հանդիպման նպատակով, չեղարկել է վերջինի հետ հանդիպումն ու վերադարձել հայրենիք:
     Մինչ ԵՄ արտաքին հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի և կառույցին անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպումը Նեթանյահուն հայտարարել էր, որ կարծում է, թե եվրապական երկրներն ամենայն հավանականությամբ կհամաձայնեն Իսրայելում իրենց դեսպանություններն ԱՄՆ օրինակով Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ:
     Հանդիպումից հետո, սակայն, Մոգերինին հայտնել է, որ ԵՄ-ն մտադիր չէ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել:
     «Կարծում ենք, որ Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության միակ լուծումը կարող է հիմնված լինել երկու պետություն երկու ազգի համար սկզբունքի վրա, որի դեպքում Երուսաղեմը կլինի և՛ Իսրայելի, և՛ Պաղեստինի մայրաքաղաքը»,- ասել է Մոգերինին:
     Այսպիսով, ԵՄ-ից ակնկալած աջակցությունը չստանալով՝ Նեթանյահուն չի սպասել Յունկերի հետ հանդիպմանն ու վերադարձել է Իսրայել:

6367 | 1
Facebook