Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 22 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Կառավարությունը դեկտեմբերի կեսին նոր հիշում է, որ այդքան նախագիծ կա ու «դաստաներով» բերում է». Էդմոն Մարուքյան

13:05, երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
«Կառավարությունը դեկտեմբերի կեսին նոր հիշում է, որ այդքան նախագիծ կա ու «դաստաներով» բերում է». Էդմոն Մարուքյան

ԱԺ արտահերթ նիստին «Հարկային օրենսգրքի» քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը դեմ արտահայտվեց առաջարկված ռեժիմին` նշելով, որ երեք ժամում և՛ գրավոր առաջարկություն պետք է պատգամավորները ներկայացնեն, և՛ հանձնաժողովը եզրակացություն տա: «Ո՞նց եք պատկերացնում` երեք ժամում առաջինից 2-րդ ռեժիմ նախագծերը քննարկել։ Դեռ ուժի մեջ չի մտել «Հարկային օրենսգիրքը», սակայն բերել եք արմատական փոփոխությունների փաթեթ։ Կարո՞ղ է՝ 6 ամիս հետո էլ այս ներկայացրածը կրկին փոփոխեք, դրա համար պետք է լուրջ մտածել, նոր արմատական փոփոխություն անել»,- ասաց նա:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ Կառավարությունը դեկտեմբերի կեսին նոր հիշում է, որ այդքան նախագիծ կա, որ հունվարին պիտի գործի ու «դաստաներով» բերում է։ «Լավ ու վատ բաներ կան այդ նախագծերում, սակայն այդ ամենը մանրամասն հասկանալու համար ժամանակ է պետք, որը մեզ չի տրվում»,- դժգոհեց նա:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ի պատասխան նշեց. «Բայց դա չի նշանակում քարին գրված է: Ես երկիր չեմ տեսել, որ որևիցե առաջարկներ, նաև՝ բիզնեսից եկող, չպետք է ընդգրկել: Փաթեթից եկող առաջարկների մի մասը բիզնեսից են գալիս: Մենք առաջարկել ենք օրենքի փաթեթը, որ հստակ խաղի կանոններ սահմանվեն, բայց եթե պահ գա, որ կարող ենք բարելավել, պետք է բարելավվի»,-ասաց նա` նշելով, որ նախագծերը պետք է բոլոր հանրային քննարկումներն անցնեն ու մինչև 100 % վստահություն չունենան, չեն բերի:

1265 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am