Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Apple-ը գնել է Shazam Entertaiment-ը

12:05, երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
Apple-ը գնել է Shazam Entertaiment-ը

Ամերիկյան Apple կորպորացիան գնել է բրիտանական Shazam Entertaiment-ը, որին պատկանում է սմարթֆոնների հայտնի Shazam հավելվածը, որը ձայնագրության միջոցով ճանաչում է երաժշտական ստեղծագործության անվանումը: Գործարքի մասին հայտնում է Reuters գործակալությունը:
     Apple չի բացահայտել գործարքի արժեքը, բայց TechCrunch-ի մասնագետները Shazam Entertaiment-ը գնահատել են 400 միլիոն դոլար: Ամերիկյան ընկերության կարծիքով՝ Shazam-ը կհամապատասխանի Apple Music-ի էկոհամակարգին: Ձեռքբերումն Apple Music-ին (ունի 27 միլիոն օգտատեր) հնարավորություն կտա մրցակցել Spotify հավելվածի հետ (60 միլիոն օգտատեր), քանի որ Shazam-ի ակտիվ օգտատերերի թիվը գերազանցում է 150 միլիոնը:
     Հայտնի չէ սակայն, արդյոք Apple-ը կպահպանի Shazam հավելվածն Android համակարգով սմարթֆոնների համար:

7506 | 0
Facebook