Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփի որոշման դեմ զանգվածային ցույցեր են սկսվել Բեյրութում

11:25, երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
Թրամփի որոշման դեմ զանգվածային ցույցեր են սկսվել Բեյրութում

Բեյրութում տասնյակ հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոցներ՝ բողոքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման դեմ, հաղորդում է «Интерфакс»-ը:

Բողոքի ակցիայի մասնակիցներին է դիմել «Հեզբոլլահ»-ի ղեկավար Հասան Նասրալլան: Նրա խոսքով՝ Երուսաղեմը «երբեք չի պատկանի զավթիչներին և կազատագրվի պաղեստինցիների կողմից»:

Նախօրեին բողոքի ակցիա է անցկացվել նաև Բեյրութում ամերիկյան դեսպանատան առջև: Ցուցարարները փորձել են ներթափանցել դեսպանատան տարածք, ինչպես նաև ցուցադրաբար այրել են ԱՄՆ-ի և Իսրայելի դրոշները:

7583 | 0
Facebook