Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Պատերազմի երեխաները» շրջագայում է կինոփառատոններում

14:10, երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
«Պատերազմի երեխաները» շրջագայում է կինոփառատոններում

«Creative Armenia»-ի նորարարական ֆիլմաշարը ներկայացնում է ռեժիսորներ Վահե Տերտերյանի, Աննա Մարիա Մուրադյանի, Արամ Շահբազյանի, Ասիեր
     Ուրբիետայի ու Անդոնի դե Կառլոսի ազդեցիկ տեսլականները։
     Ֆիլմաշարը այս շաբաթ մասնակցեց Թբիլիսիի միջազգային
     կինոփառատոնին, որտեղ ներկայացվեց մարդու իրավունքների մասին պատմող «Պատեարզմի երեխաները» ֆիլմաշարը։ Լոս Անջելեսում ցուցադրվելուց հետո ֆիլմը ներկայացվել է Նյու Յորքում, Գլազգոյում, Բաթումում և այլ քաղաքներում՝ տարին ամփոփելով Թբիլիսիում։

Ավելի վաղ օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջը («Ռուանդա հյուրանոց», «Խոստումը») գլխավորում էր միջազգային ժյուրին, որը գնահատեց մարդու իրավունքների մասին աշխարհի տարբեր ծայրերից ստացված դիմումները։
     Արդյունքում ֆիլմաշարի մեջ ներառվեցին «Pim Pam Pum»՝ Ասիեր Ուրբիետայի ու Անդոնի դե Կառլոսի թրիլլերը:
     Իսպանացի կինոգործիչները մեծ փորձ ունեն հեռուստատեսությունում և կինոյում, և նրանց ֆիլմերը ներկայացվել են 500-ից ավելի կինոփառատոներում։ Հրաշալի վարպետությամբ նկարահանված այս
     համատեղ տեսլականը մեկ կադրում նկարագրում է ոստիկանական պետության դաժան քաոսի մեջ գտնվող մի տղայի։ Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր, հայաստանաբնակ Վահե Տերտերյանի «Human Rights» դրաման նկարահանված է Հայաստանում։ Հեռուստատեսությունում աշխատած Տերտերյանն իր պատմությունը նկարահանել է սովորական մի դասասենյակում։ Երբ հրացանի կրակոցի արդյունքում փամփուշտն անցնում է պատուհանի միջով, դեպքերի
     դրամատիկ շարքը աշակերտներից մեկին ստիպում է վճռական գործողությունների դիմել։ «Pomegranate Tree»՝ Աննա Մարիա Մուրադյանի անիմացիոն ֆիլմը։
     Սիրիայում ծնված ու Կանադայում բնակվող Մուրադյանը «Seen Through the Eyes of Children» և «Pomegranate Tree» անիմացիոն ֆիլմերի մրցանակակիր հեղինակն է։ 60 վայրկյան տևողությամբ անիմացիոն այս տեսլականը
     հասնում է իր գագաթնակետին մասնատվածության ու վերածննդի սուր փոխաբերության մեջ։

«Green & Black»՝ Արամ Շահբազյանի՝ Սիրիայում նկարահանված վավերագրական դրաման։ Շահբազյանը, լինելով Հայաստանի ամենահեղինակավոր կինոգործիչներից մեկը և ի թիվս միջազգային այլ
     մրցույթների՝ FIPRESCI մրցանակի դափնեկիրը, ներկայացնում է մի արկած, որն սկսվում է Հայաստանում, բայց ավարտվում է Սիրիայի ավերակներում իրականացվող մկրտության ազդեցիկ արարողությամբ։ Թերրի Ջորջը «զգացմունքային ու հիշվող» է որակում «Պատերազմի
     երեխաները», որը 2018թ.-ին կշարունակի ներկայանալ աշխարհի կինոփառատոներում։ «Այս հավաքածուն արտառոց վկայություն է»։

| | |
1517 | 0