Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն համաձայնել է Ասադին թողնել Սիրիայի նախագահի պաշտոնում

11:15, երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ն համաձայնել է Ասադին թողնել Սիրիայի նախագահի պաշտոնում

Ամերիկյան իշխանությունները համաձայնել են, որ Բաշար Ասադը կարող է մնալ Սիրիայի նախագահի պաշտոնում մինչև արաբական հանրապետության ղեկավարի հաջորդ ընտրությունները՝ 2021թ., հաղորդում է Тhe New Yorker-ը՝ հղում անելով ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաներին:

Պարբերականի աղբյուրների հաղորդմամբ՝ այդ համաձայնությունն արտացոլում է «վարչակազմի սահմանափակ կառավարման տարբերակները, ռազմական իրողությունն ու սիրիացիների դաշնակիցների՝ Ասադի ռեժիմը խրախուսող Ռուսաստանի, Իրանի և «Հեզբոլլահ»-ի հաջողությունները»:

Ընդ որում, պարբերականը նշում է, որ ամերիկացի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ Ասադը կհաղթի 2021-ի ընտրություններում և կմնա իշխանության ղեկին երկար տարիներ:

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Սիրիայում իր ռազմական ներկայությունը ԴԱԻՇ-ի դեմ հաղթանակից հետո և նոր իշխանություն հաստատել երկրի հյուսիսում:

8624 | 0
Facebook